0023 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 6/76 • ՀՀ փաստաբանների պալատի արտոնագրված անդամներ

№ 1 փաստաբանական գրասենյակ

2012 թվականից ապահովում ենք մեր վստահորդների իրավական անվտանգությունը Հայաստանում և արտերկրում՝ առաջնորդվելով բարեխղճության, արդարության և խելամտության սկզբունքներով։

Ողջույնի խոսք

Հարգելի բարեկամ, ողջունում եմ Ձեզ մեր գրասենյակի պաշտոնական կայքում

№ 1 փաստաբանական գրասենյակը մատուցում է իրավաբանական ծառայություններ բոլոր տեսակի կազմակերպություններին և անհատներին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մեր գործունեության հիմնական ուղղությունը հայկական և արտասահմանյան վստահորդներին ձեռնարկատիրական, կորպորատիվ և քաղաքացիաիրավական հարցերով բարձրակարգ ու օպերատիվ իրավական օգնության տրամադրումն է։

Գրասենյակի փաստաբանները արտոնագրված են և հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ։ Վերապատրաստված լինելով Հայաստանում և արտերկրում՝ մեր մասնագետները մեծ փորձ ունեն կորպորատիվ, աշխատանքային, ընտանեկան, ժառանգական, անշարժ գույքի, հարկային, մաքսային, պարտքերի բռնագանձման, դատական պաշտպանության և մտավոր սեփականության ոլորտներում։

Մեր գրասենյակի միջոցով կարող եք հիմնադրել կամ վերակազմակերպել ընկերություններ Հայաստանում, ինչպես նաև ներկայացնել Ձեր ապրանքային նշանները գրանցման աշխարհի ցանկացած երկրում։ Մեր իրավաբանները նաև անհատական խորհրդատվություն են մատուցում ՀՀ Ազգային ժողովի տարբեր պատգամավորների և մասնակցում օրենքների նախագծերի մշակմանը։

№ 1 փաստաբանական գրասենյակը երաշխավորում է խիստ գաղտնիություն և անում է ամեն ինչ՝ իր կարգախոսին համապատասխան լինելու «Առաջինը հավասարների մեջ»։

Կարեն Աղաջանյան
№ 1 փաստաբանական գրասենյակի հիմնադիր-նախագահ
№ 1 զինանշան
Մեր աշխատակիցները

Հիմնադիրներ և ղեկավար փաստաբաններ

ՀՀ փաստաբանների պալատի գործող արտոնագրված փաստաբաններ՝ բազմամյա դատական և կորպորատիվ կառավարման փորձով։

Կարեն Համլետի Աղաջանյան — Հիմնադիր-տնօրեն, փաստաբան
ՀՀ փաստաբանների պալատ · Արտոնագիր № 11 (19.10.2007)

Կարեն Համլետի Աղաջանյան

Հիմնադիր-տնօրեն, փաստաբան

Մասնագիտացումներ՝ քաղաքացիական, վարչական, կորպորատիվ և գործարար իրավունք, պայմանագրային ու հարկային հարաբերություններ, անշարժ գույք, կառուցապատում, սնանկություն, մտավոր սեփականություն, հաշտարարություն և կատարողական վարույթ։

Կրթություն և վերապատրաստում

  • 1992–1998 — «Գլաձոր» կառավարման համալսարան
  • 2007–2008 — Երիտասարդ առաջնորդների դպրոց
  • 2009 — «Միջազգային ստանդարտներով հաշվապահական հաշվառման և հարկման հիմունքներ» («Էկոնոմիկա և իրավունք» կենտրոն)
  • 2010 — Ռուսաստանի Մտավոր սեփականության պետական ինստիտուտ («Մտավոր սեփականություն»)

Աշխատանքային փորձ

  • 2012-ից — «Համար մեկ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 1997–2012 — «Գրանդ Հոլդինգ» ընկերության իրավաբանական վարչության պետ
  • 2007–2012 — «Մասիս Տաբակ» և «Կոշկագործ-Մասիս» ԲԲԸ-ների տնօրենների խորհրդի նախագահ
  • 2009–2012 — ՀՀ Ազգային ժողովում պատգամավորի օգնական
  • 2004–2012 — Իրավախորհրդատու և տնօրեն մի շարք ընկերություններում («Արմեն-Ալկո», «Գրանդ Հոթել Ծաղկաձոր», «ԱՐ» և «Հայրենիք» ՀԸ, «Գրանտ Դենիելս» ՌԴ)
  • 1995–1997 — ՀՀ արդարադատության նախարարության համակարգ
Սյուզաննա Հովհաննեսի Մալխասյան — Հիմնադիր, գործընկեր-փաստաբան
ՀՀ փաստաբանների պալատ · Արտոնագիր № 746 (19.10.2007)

Սյուզաննա Հովհաննեսի Մալխասյան

Հիմնադիր, գործընկեր-փաստաբան

Մասնագիտացումներ՝ քաղաքացիական, անշարժ գույքի և հողային վեճեր, կորպորատիվ իրավաբանական ծառայությունների կազմակերպում, քրեական պաշտպանություն (անձի, սեփականության, տնտեսական և ընտանիքի շահերի գործերով)։

Կրթություն և վերապատրաստում

  • 1998–2003 — «Գլաձոր» կառավարման համալսարան
  • 2009 — «Միջազգային ստանդարտներով հաշվապահական հաշվառման և հարկման հիմունքներ» («Էկոնոմիկա և իրավունք» կենտրոն)
  • 2010 — Ռուսական կառավարման դպրոց («Իրավաբանական ծառայության կազմակերպում», «Անշարժ գույքի վեճեր»)
  • 2011 — Եվրոպական բիզնես ինստիտուտ, Փարիզ (արտասահմանյան կառավարման փորձ)

Աշխատանքային փորձ

  • 2013-ից — № 1 փաստաբանական գրասենյակի հիմնադիր և գործընկեր-փաստաբան
  • 2012–2013 — «Գրանդ Հոլդինգ» ընկերության իրավաբանական վարչության պետ
  • 2006–2012 — «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավախորհրդատու
  • 2005–2006 — «Անսիզ Բիզնես Մարկետ» ՍՊԸ իրավախորհրդատու
  • 2004–2005 — «ԱԲԳ Ֆեմիդա» ՍՊԸ իրավախորհրդատու
Խորհրդատվություն

Խոսեք անմիջապես մեր փաստաբանների հետ

Առաջին հանդիպման ընթացքում կգնահատենք Ձեր իրավական իրավիճակը և կներկայացնենք գործողությունների հստակ քայլաշար։